Ռոս Մերդոկ (անգլ.՝ Ross Murdoch,հունվարի 14, 1994(1994-01-14)[1], Balloch), մեծբրիտանացի լողորդ, մասնագիտացված է բրաս լողաձևում։ 2015 թվականի աշխարհի չեմպիոն։
Ծնվել է Մեծ Բրիտանիայում՝ Շոտլանդիայի Բալոխ քաղաքում։ Առաջին անգամ հայտնի է դարձել 2014 թվականին Բեռլինում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթից հետո, որտեղ Մերդոկը երկու արծաթե մեդալ է նվաճել 100 և 200 մետր մրցատարածություններում։ Առաջին ռաունդում 100 մետր մրցատարածությունում Մերդոկը, լողալով 1 րոպե 0,16 վայրկյանում, գրավել է երրորդ տեղը և դուրս է եկել կիսաեզրապակիչ[2]։ Կիսաեզրափակչում, լողալով 59,33 վայրկյան, զբաղեցրել է երկրորդ տեղը և հայտնվել է եզրափակչում[3]։ Եզրափակչում Մերդոկը լողալով 59,43 վայրկյանում՝ նվաճել է բրոնզե մեդալ՝ զիջելով թիմակից Ադամ Փիթիին[4]։ Առաջին ռաունդում 200 մետր մրցատարածությունում, 2 րոպե 11,15 վայրկյանում լողալով, Մերդոկը զբաղեցրել է չորրորդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ[5]։ Կիսաեզրափակչում լողալով 2 րոպե 8,65 վայրկյանում՝ զբաղեցրել է առաջին տեղը և դուրս է եկել եզրափակիչ[6]։ Եզրափակչում, լողալով 2 րոպե 7,77 վայրկյանում՝ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Մարկո Կոխին[7]։
2015 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության մասնակից, լողալով 4×100 մետր խառը համակցված փոխանցումավազքում, որտեղ անգլիացիները գրավել են առաջին տեղը՝ եզրափակչում լողալով 3 րոպե 41,71 վայրկյանում, ինքը՝ Մերդոկը, եզրափակչում չի լողացել[8], իսկ100 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Առաջին ռաունդում 100 մետր մրցատարածությունում Մերդոկը, լողալով 59,48 վայրկյանում, գրավել է հինգերորդ տեղը և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում, լողալով 59,75 վայրկյանում՝ եզրափակիչ է հասել ութերորդը։ Չնայած դրան, եզրափակչում Մերդոկը տարածությունները լողացել է 59,09 վայրկյանում և նվաճել առաջին անձնական մեդալն աշխարհի առաջնություններում[9]։